Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի միասնական պայքարը շարունակվում է հանուն հայրենիքի փրկության՝ ըստ Yerkir.am-ի արձանագրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Արժանապատվության երթից» հետո հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում։
Նա նշեց, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ՝ հաղթահարելով իրենց սուգը, անձնական ողբերգությունը, դուրս են եկել պայքարի հանուն Հայաստանի ապագայի ու հայրենիքի փրկության։
«Մենք միասին պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանը, որպեսզի կարողանանք կառուցել մեր երազանքի հայրենիքը․ համաձա՞յն եք»,-հարցրեց Իշխան Սաղաթելյանը։ «Այո՛»,-վանկարկեցին հանրահավաքի բազմահազար մասնակիցները։
Նա առաջրկեց միասնաբար հեռացնել իշխանություններին և նույնպիսի միասնականությամբ կառուցել մեր երկիրը։
«Քանի այս ազգադավ դավաճանը գտնվում է վարչապետի պաշտոնում՝ մեր ժողովրդի և պետականության մեջքը ուղղել հնարավոր չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա արձանագրեց, որ գլխավոր նպատակը մեր երկրի կառուցումն է, իսկ դրա գլխավոր խոչընդոտ Նիկոլ Փաշինյանի հեռացումը անհրաժեշտություն է։ Այդ պատճառով էլ Նիկոլին հեռացնելուց հետո մենք բոլորս միասին՝ աշխարհի ամենահեռավոր անկյունում գտնվող հայերով, պետք է համախմբվենք և մեր ողջ ժողովրդի ներուժով կառուցենք մեր երկիրը։
«Հայ մարդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է այդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը։ Պետք է նրան հեռացնենք և շարժվենք առաջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա շարժման ղեկավարության անունից բոլորին վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր։ Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա պաշտոնից, ապա պաշտոնը կհեռացնեն իրենից։
«Մենք մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք մեր նպատակին և դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Վաղը նույնպես երթ է լինելու, տեղեկացրեց նա․ ժամը 17։00-ին՝ Կրկեսի դիմացի հրապարակից, մեկնարկելու է երթը և ուժայիններին կոչ են անելու ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։
«Նոր տարին առանց Նիկոլի»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք Վազգեն Մանուկյանի ելույթը հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․