Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի իշխանությունները երկարաձգել են դեպի Թուրքիա թռիչքների արգելքը մինչ այս ամսվա առնվազն 21-ը: Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի՝ այդ պատճառով միայն հունիսին Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի կորուստները կկազմեն մոտ 334 մլն դոլար: Միևնույն ժամանակ, թուրք տուրօպերատորները կարծում են, որ այս ամսվա վնասների չափը կարող է գերազանցել կես միլիարդ դոլարը. հայտնում է Daily Sabah-ը:
Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության (TÜRSAB) տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի նախագահ Ֆերիթ Թուրգութը զգուշացնում է՝ դեռ լիակատար վստահություն չկա, որ թռիչքները կվերսկսվեն հունիսի 21-ից հետո, հետևաբար, հետագայում ամրագրումները կարող են չեղյալ հայտարարվել, ինչը լրացուցիչ վնասների կհանգեցնի: Ըստ նրա՝ ապրիլի 15-ից հունիսի 21-ը ռուս զբոսաշրջիկների բացակայության արդյունքում տեղական տուրիզմի ոլորտի ընդհանուր կորուստը կգերազանցի 2 միլիարդ դոլարը։