|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գործնական զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ը մեկ շաբաթում կորցրել է շուրջ 185 միլիոն դոլար գործնական այցերի չեղարկման պատճառով այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը իրագործեց մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների համար մուտքի այցագրի սահմանափակման իր հրամանագիրը, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Huffington Post» պարբերականին:
Պարբերականը նշում է, որ գործնական տեղաշարժերի ոլորտում անգամ 1 տոկոս փոփոխությունը դառնում է պատճառ, որպեսզի ԱՄՆ-ը կորցնի 71 հազար աշխատատեղ և շուրջ 5 միլիարդ դոլարի ՀՆԱ:
Տնտեսագետների մի մասն էլ պարզել է, որ Լոս Անջելեսի շրջանը երեք տարվա ընթացքում կարող է կորցնել 736 միլիոն դոլար զբոսշարջության ոլորտում արգելքի իրագործման արդյունքում:
Պարբերականը նաև գրում է, որ եվրոպական ընկերությունների շուրջ կեսը, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում, հաղորդել են առաջիկա երեք ամիսներին դեպի Միացյալ Նահանգներ գործնական այցերը կրճատելու մտադրության մասին: