|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Փետրվարի 10-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից ձեռնարկված «Արծվի ճանկ-2» օպերացիան շարունակվում է Դահուք նահանգի Գարա շրջանում։ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ գործողության առաջին օրը քուրդ զինյալների հետ բախումների արդյունքում սպանվել է երկու թուրք զինվոր, ևս չորսը վիրավորվել են: Ավելի ուշ պարզվեց, որ հոսպիտալացված զինվորներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը, նույնպես մահացել է:
Ըստ քրդական Fırat լրատվական կայքի՝ թուրքական բանակը գործողության ընթացքում ավելի շատ կորուստ է ունեցել, քան հայտնում է: Քրդական կայքի համաձայն`սպանվել է 9 թուրք զինծառայող։