|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված զանգվածային բողոքի ակցիաների պատճառած վնասը 38 մլն դոլարի կարգի է: Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի եւ այլ քաղաքների կենտրոնական թաղամասերում, որտեղ դաժան բախումներ են եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, կոտրվել են կանգառներ, գովազդային վահանակներ, խանութների ցուցափեղկեր, նստարաններ, մայթերի դեկարատիվ զարդանախշեր եւ այլն. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անկարգությունների ընթացքում վնասվել են 280 գրասենյակ եւ խանութ, պետական 6 հաստատություն, 106 ոստիկանական եւ 207 մասնավոր ավտոմեքենաներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսկացությանը պատկանող 11 շենք»,- հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը: Ըստ նրա` երկրի 81 նահանգներից 77-ում արդեն 603 ցույց է տեղի ունեցել: