կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 16:37
Քաղաքական

Կութեցիներին հանձնարարված էր հայհոյել ռուսներին. Ն. Հոխիկյան

Կութեցիներին հանձնարարված էր հայհոյել ռուսներին. Ն. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարդենիսում տեղի են ունենում դրվագներ, որոնք բաց են մնում հանրության ուշադրությունից։
 
Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում տալիս է խոստումներ ու երաշխավորում, որ ՀՀ կառավարությունը մտածում է սահմանապահ համայնքների մասին, իսկ տեղացիները լուռ լսում են՝ առանց արձագանքի։ Գյուղացիներից մեկը համարձակվում է ասել՝ «Աստված տա․․․»։
Այս արտահայտությունը նախ անթաքույց հունից հանում է վարչապետին, ապա միաժամանակ ցույց է տալիս շարքային մարդկանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ։
 
Ճիշտ է, քիչ հետո իշխանական չինովնիկների դրդմամբ առաջ է գալիս 1-2 մարդ, որոնք կիսաձայն գովում են կառավարությանը, բայց նրանց հանձնարարված է հայհոյել ռուսներին, ինչին Փաշինյանը իբրև թե համաձայն չէ, բայց դա նույն է, թե՝ չեմ ուզում, դիր գրպանս․․․»։