Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանն օրերս հրաժարական տվեց։ Մենք գրել էինք, որ ԱԺ-ում նրա ընտրությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով։ Նախագահն առնվազն պետք է ֆինանսիստի 10 տարվա աշխատանքային փորձ ունենա, բայց Բաղդասարյանն ընդամենը 7 ամիս նախարար է աշխատել։
Եվ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն այս առիթով դիմել էր գերագույն կամ սահմանադրական դատարան։ Մի քանի օրից պետք է կայանար նիստը, բայց Բաղդասարյանը մի ոտք առաջ հրաժարական տվեց՝ թերևս կանխատեսելով, որ իր օգտին չի լինելու որոշումը, և բացահայտվելու է իշխանության թույլ տված ապօրինությունը։
Արայիկ Հարությունյանը Բաղդասարյանին անգործ չի թողնի, որոշել է նշանակել պետնախարար։ Մենք նախօրեին գրել էինք, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մտադիր է հեռանալ Արցախից, թեև այլ աղբյուր ասաց, որ հնարավոր է փոխատեղում լինի՝ պետնախարարին գործուղեն Հաշվեքննիչ պալատ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։