Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին չի անվանում «թշնամի»:
Լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այն փաստը, որ «Սերբիան՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամը, որն, ըստ էության, ստեղծվել է Ռուսաստանի դեմ պայքարի համար, զորավարժություններ է անցկացրել թշնամու հետ», Քիրբին ասել է. «Ոչ ոք Ռուսաստանին չի անվանել թշնամի։ Դուք եք դա այդպես անվանում: Սա այն տերմինը չէ, որ մենք կիրառում ենք Ռուսաստանի վերաբերյալ»:
«Ես կհրավիրեի այս երկու ինքնիշխան երկրներին, որ իրենք խոսեն իրենց զորավարժանքների և երկկողմ հարաբերությունների մասին։ Սա իսկապես նրանց գործն է», – հավելել է նա։
Պենտագոնի խոսնակը նշել է, որ Վաշինգտոնը «գնահատում է Սերբիան՝ որպես «Գործընկերություն հանուն խաղաղության» անդամ», և խորհուրդ է տվել դիմել ՆԱՏՕ-ին՝ զորավարժությունների վերաբերյալ հնարավոր մեկնաբանությունների համար:
Այնուամենայնիվ, Քիրբին ասել է, որ «այս երկու երկրները (Ռուսաստանը և Սերբիան) պետք է տեղեկացնեն իրենց երկկողմ հարաբերությունների մասին ցանկացած վարժանքների վերաբերյալ, որոնք նրանք մտադիր են իրականացնել»:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանը և Սերբիան մայիսի 20-ից 25-ը անցկացրել են հակաահաբեկչական ուղղվածությամբ «Ընդհանուր պատասխան-2021» զորավարժությունները: Դրանց ռուսական կողմից մասնակցել է 200 զինծառայող և 11 տեխնիկա: