Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի հիման վրա՝ հիմք ընդունելով բողոքարկման նյութերը, որոնք վերաբերում են քաղաքացիական ծառայողներին ուղղված տարօրինակ կոչին, որով արգելվում էր նույնիսկ հիշատակի օրվա նախօրեին նշել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Դարիա Վոլոդինան իր ֆեյսբուքյան էջում:
«Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի հիման վրա՝ հիմք ընդունելով բողոքարկման նյութերը, որոնք վերաբերում են քաղաքացիական ծառայողներին ուղղված հիմար կոչը՝ հիշատակի օրվա նախօրեին նույնիսկ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հիշատակելու արգելքի վերաբերյալ: Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին ևս մեկ բարև, միայն այս անգամ՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ և առաջ, իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ օգտագործել իր պաշտոնական դիրքը նույն նպատակի համար, և երրորդ՝ պաշտոնը զբաղեցնի՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակությունը վնասելով», - նշել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Վոլոդինան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ կողմից պետական պաշտոնյաներին ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարի կողմից ուղղված նամակում նշվում էր, որ Ուկրաինան չի ճանաչում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը» և օգտագործում է «2015 թվականի ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը: