Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են. գրում է «Ժողովուրդը»: Թերթի տեղեկություններով`գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա, և այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին:
Տեղեկություն կա, որ Հրազդանի «Միկա ցեմենտ»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաև ողջ գործարանը: Լուրը ճշտելու նպատակով «Ժողովուրդը» դիմել է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասել է. «Գործարանի վաճառքի հետ կապված`Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա»:
Օգտվելով առիթից` թերթը տնօրենից հետաքրքրվել է, թե ինչու մի քանի տասնյակ աշխատակիցների ազատեց աշխատանքից: «Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդքանը»,- նշել է նա: