կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-11 14:16
Քաղաքական

Նույն ցինիկ, անբարոյական դեմագոգիան է. Կ. Վրթանեսյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Նույն ցինիկ, անբարոյական դեմագոգիան է. Կ. Վրթանեսյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով Փաշինյանի գրառմանը գրում է․

«Խորացե՞լ եք, որ «Ինչ կարա անի խեղճ Նիկոլը» թեզը, ըստ էության, իմպոտենտի արդարացում է։
Ես հասկանում եմ, որ նույնիսկ ամենահզոր քաղաքական գործիչներն ամենակարող չեն և ժամանակ առ ժամանակ բախվում են խնդիրների, որոնք ուղղակի անհնարին է լուծել։ Բայց երբ պետության ԲՈԼՈՐ խնդիրներն են, իբր, անլուծելի իրենց համար, ապա խնդիրը հենց «անկարող» գործիչն է, ոչ թե երկիրը, ազգը, ժողովուրդը, սպան, զինվորը, նախկինները, ոչմիթիզականները ևն ևն։

Երբ բարձրաձայնվող ամեն պրոբլեմին պատասխանում են «Ախր ի՞նչ կարող է անել խեղճը» հարցով, ապա այդ հարցն ունի մեկ պատասխան. «Ցեխ ուտել, մեռնել»։

Հ.Գ. Կարևոր ճշգրտում. ես չեմ համարում, թե Նիկոլը պաթոլոգիկ անկարող է, ապուշ է ևն։ Երբ իրեն է պետք, լավ էլ ուղեղն աշխատացնում է, լավ էլ խաղում է, լավ էլ բոլորին մատերի վրա ֆռացնում է։ Գրառումս լատենտ ու բացահայտ նիկոլականների զուտ այդ քարոզչական թեզի մասին է...»։