կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-22 09:05
Առանց Կատեգորիա

Դեմագոգիան դարձել է պետական քաղաքականություն. Վանյան

Դեմագոգիան դարձել է պետական քաղաքականություն. Վանյան

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Շատ բարդ է քաղաքական կարծիք ունենալ մի երկրում, որի ղեկավարը արդեն Կիսաաստված է։ Երբ ծափահարությունները խլացնում են։ Սերժի վրա, գոնե ծիծաղել կարելի էր։ Բայց, եթե նորից պատերով ծեփելու, ասֆալտին պառկեցնելու ջղաձգումային նոր կոչեր անեն "լափամանների նոր տերերը", ի՞նչ կհրամայեք անի իմ նման մարդը՝ ով հներից էլ էր խորշում։ Գնա՞մ իմ խղճի հետ բանակցությունների, դառնամ նուրբ ու ներո՞ղ, մեղմ խոսեմ, թե ասեմ այն մասին, որ մեր մեջ սահմաններ գծողը թշնամի է։

Եւ եթե՝ ՀՀ գերիշխող քաղաքական դասի ուղեղներում թավշյա ու սիրո հեղափոխություն է, ապա համացանցում (առայժմ՝ համացանցում) թափթփուկների գերիշխանություն է։ Չկրթված, անգրագետ, լկտի ամեն մի արարած լծվել է այլ կարծիք ունեցող մարդկանց հայհոյելու հեղափոխական գործին։ Առաջնորդն էլ ժպտում է, ներքուստ հիանում ու մամլո ասուլիսսներում՝ հեքիաթներ է պատմում։

Դեմագոգիան դարձել է պետական քաղաքականություն։ Բոլոր հարցերը պոպուլիստական պատասխաններ ունեն։ Զավեշտի թատրոն է։ Արժանիք չունեցող ինչքան թրթուռ կա իր պարտքն է համարում արժեքների վրա թքելը, եկեղեցի գրավել - հայհոյելը, մարդկանց շանտաժի ենթարկելը։

Արցախում հերոս չմնաց, բոլորին բարոյապես պառկեցրել են ասֆալտին։ Ի՞նչ թավիշ, ի՞նչ սեր։ Սովորական ասֆալտե հեղափոխություն»: