|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոր մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և սուր քննադատության ենթարկել Իսրայելի իշխանություններին: Նա Twitter-ի իր էջում գրառում է կատարել արաբերեն, եբրայերեն և թուրքերեն:
Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ՝ նրա գործողություններն անվանելով «դաժան հարձակումներ»: Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է աջակցել պաղեստինցիներին:
Էրդողանից բացի, Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ֆահրեթին Ալթունը:
Թել Ավիվին քննադատել են նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ընդդիմադիր քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին, նաև՝ «Ժողովրդավարական կուսակցություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը՝ Ալի Բաբաջանի գլխավորությամբ։