|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի է անցել: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց լայնամասշտաբ հարձակողական գործողություններ: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
Ադրբեջանը փորձեց արագ հաղթանակի հասնել՝ առաջին գծում կուտակած զինտեխնիկայի միջոցով փորձ կատարելով ճեղքել մեր ինքնապաշտպանությունը, այնուհետև միջանցքով տանկերի միջոցով ներթափանցել թիկունք և առաջ շարժվել դեպի Արցախի խորքը: Ադրբեջանը ձախողեց իր ծրագիրը:
Ադրբեջանական կողմը հարվածներ էր հասցնում նաև խաղաղ բնակավայրերին, ինչի հետևանքով ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ. դպրոց գնալու ճանապարհին ականակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:
Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերից զոհվեց 110, վիրավորվեց 121 զինծառայող և կամավորական: