|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այլեւս դեմ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու գաղափարին, սակայն վստահ չէ, որ դրանք արդյունավետ կլինեն. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այաթոլլան համարում է, որ Վաշինգտոնի նպատակը բանակցությունների ընթացքում Թեհրանի վրա ճնշում գործադրելն է, այլ ոչ թե պայմանավորվելը: Իսկ Իրանի դիրքորոշումը բանակցություններում այն է, որ համոզեն` իրենց միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
Ներկայումս Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձեւ կա, նաեւ ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական երկրներ, իրենց հերթին, պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ: