|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ընդհանրություններ է գտել ամերիկյան ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան և այլ երկրների նկատմամբ Վաշինգտոնի պահվածքի միջև. գրում է «РИА Новости»-ն:
«Իրավիճակը, որն այսօր նկատվում է ԱՄՆ տարբեր քաղաքներում և նահանգներում, այն իրողությունների դրսևորումն է, որոնք թաքցվում էին, դրանում ոչ մի նոր բան չկա», - նշել է Խամենեին:
«Այն փաստը, որ մի ոստիկան, լիակատար սառնարյունությամբ, ծնկով սեղմում է սևամորթի պարանոցն այնպես, որ նա մեռնի՝ չնայած նրա աղոթքներին, իսկ մյուս ոստիկանները նայում են և ոչինչ չեն անում, նորություն չէ, սա Միացյալ Նահանգների էությունն է: Նրանք դա անում են ամբողջ աշխարհի հետ՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և շատ այլ երկրների հետ», - եզրափակել է Իրանի առաջնորդը:
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ Միննեապոլիս քաղաքում ոստիկանի կողմից դաժանորեն սպանվել էր սևամորթ անզեն քաղաքացի։ Միջադեպը մեծ դժգոհություն է բարձրացրել ինպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։