|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ին ,Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի մամուլի ասուլիսը:
Թեման՝ Երևանի քաղաքապետարանը առանց հիմնավոր պատճառների մերժել է Ջազի հայկական ասոցիացիայի՝ Երևանում Ջազի միջազգային օրն անցկացնելու նախաձեռնությունը:
Ասուլիսի ընթացքում Կամո Մովսեսյանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի գրավոր մերժման բովանդակությունը և կներկայացնի դրա՝ անհիմն լինելու փաստերը:
Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012 թ․ ապրիլի 30-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջազի կնքահայր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր: Առաջին իսկ տարվանից ջազի միջազգային տոնին միացել է նաև Երևանը, միջոցառումը 9 տարի շարունակ եղել է Երևանի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Ջազի միջազգային օրն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, իրականացրել է և Ջազի հայկական ասոցիացիան: Այս տարի պետք է նշվեր 10-րդ անգամ, ի դեպ, միջոցառումը դեռ կա այդ ցանկում:
Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը:
Ջազի միջազգային օրը Երևանում տոն դարձնելու հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում: Ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: