կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-28 23:52
Քաղաքական

Պետք է համախմբվել և գործել, այլապես շուտով Թուրքիայի հետ հարաբերությունների «շտկումը» բերելու է Հայաստանի և Արցախի ֆիզիկական վերացման. Ղարամյան

Պետք է համախմբվել և գործել, այլապես շուտով Թուրքիայի հետ հարաբերությունների «շտկումը» բերելու է Հայաստանի և Արցախի ֆիզիկական վերացման. Ղարամյան
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը գրում է.

«Կարծում եմ՝ երեկ և այսօր վերջնականապես համոզվեցինք, որ Հայրենիքը (ՀՀ-ն և Արցախը) գտնվում է օտար ուժերի տիրապետության տակ, հետևաբար՝ Հայրենիքի ազատագրման համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, ձևերն ու միջոցները, առավելապես՝ ազգային-ազատագրական շարժումը (Ազատագրական շարժումը):
 
Հարգարժա՛ն հայրենակիցներ, ովքեր իրենց ազգի մասնիկ են համարում, իմ զինակից և մարտական ընկերներ` պետք է համախմբվել և գործել, այլապես շուտով Թուրքիայի հետ հարաբերությունների «շտկումը» բերելու է Հայաստանի և Արցախի ֆիզիկական վերացման»։