|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերի կողմից Սիրիայի հրթիռակոծման կապակցությամբ։
Նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ գործողությունները եղել են «մարդկության խղճի թարգմանիչը»։ «Տեղին էր, մենք շատ գոհ ենք»,- մասնավորապես նշվել է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ի համաձայն՝ իրենց երկիրը մշտապես կողմ է եղել նմանատիպ հանցագործությունների դեմն առնելուն և համապատասխան պատիժ կիրառելուն, որոնց միջոցով, ըստ նրա, կկանխվի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը։
«Այդ շրջանակներում, միջազգային հանրության և հատկապես` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համար անհրաժեշտ է համընդհանուր համաձայնությունների հասնել `ապահովելու քիմիական զենքի կիրառման պատժելիությունը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։