Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք:
Մենք Հարավային Կովկասում ենք, որտեղ կա երեք երկիր՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, կան երեք հարևաններ՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, որոնք Կովկասի այդ երեք երկրների միջոցով իրար մեջ ինչ-որ բալանս էին ստեղծել: Հիմա բալանսը խախատված է և նրանցից յուրաքանչյուրն, արդեն ոչ թե իրենց պրոքսի երկրների միջոցով է խաղում, այլ ուղղակիորեն են ներգրավվել տարածաշրջանում, վտանգավոր կերպով միմյանց մոտեցնելով իրենց ռազմական ուժերը:
Բացի դրանից, Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքում է գտնվում, որտեղ կա շատ դաժան ու խառը իրավիճակ՝ արաբական աշխարհ-Իրան, արաբական աշխարհ-Իսրայել, արաբական աշխարհ-Թուրքիա, Իրան-Թուրքիա, շիա-սունի, իսլամ-հուդայականություն-քրիստոնեություն խառը հարաբերություններ ու հակադրություններ, կան նաև քրդեր ու էլի լիքը բաներ: Բոլորը բոլորի գլխին փորձում են սարքել, շատերի համար կա գոյության խնդիր, դրան գումարած նավթ, գազ, կոմունիկացիաների խնդիր, որոնք կարևոր են արդեն Չինաստանի համար, կա պատվեր հնարավոր թուրք-իրանական, ռուս-թուրքական հակադրության, անգամ պատերազմի հրահրման խնդիր: Չեմ ասում ռեգիոնից դուրս գտնվող խաղացողների մասին, որոնք նույնպես ներկա են ու որսում են իրենց շահը:
Դրան գումարած կա հնարավոր համաշխարհային ճգնաժամի հարց, որից մեծ երկրները միշտ գլոբալ պատերազմներով են դուրս եկել: Երկար չեմ թվարկում, ավելացնելու շատ բան կա, բայց այսքանն էլ է բավական:
Այս ամենը պետք է հատ առ հատ, մանրակրկիտ ուսումնասիրել, կանխատեսումներ անել ու դրանց վրա կառուցել Հայաստանի ազգային քաղաքականությունը:
Մոռացա, կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա անմեղսունակները թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում:
Սենց տխուր բաներ»: