Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ապրիլի 10-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5107 քաղաքացու հետազոտություն, որից 666-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2550 դեպք: Կատարվել է 22 555 թեստավորում: