|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Թուրքիայի ամրապնդումը և Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականությունը մտահոգում են մի շարք երկրների. հինգշաբթի Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:
Թուրքական պետության ղեկավարը հիշեցրել է, որ անցած ժամանակահատվածում արտասահմանում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը 163-ից դարձել է 251:
«Թուրքիան իր ներդրումն է ունենում տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների երկարաժամկետ կարգավորման գործընթացում՝ Լիբիայից՝ Սիրիա, Արևելյան Միջերկրականից մինչև Էգեյան ծով, Կիպրոսից՝ Ղարաբաղ: Մենք ակտիվ ենք ինչպես բանակցային սեղանի շուրջը, այնպես էլ հողի վրա»,- նշել է Թուրքիայի նախագահը:
«Մենք աջակցում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հողերը 30-ամյա հայկական օկուպացիայից ազատագրելու գործում, աջակցում էինք Ադրբեջանի հաղթանակին»,- հավելել է Էրդողանը: