Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլև տարածարջանային այլ օդանավակայաններից: Այդ մասին ասված է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ:
«Ռուսաստանից ավիաչվերթների թիվը կավելանա դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, շաբաթական մեկ թռիչք՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի-Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ: