կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 15:20
Տարածաշրջան

Վրաստանը դեռևս չի վերացն ավիաչվերթների սահմանափակումները

Վրաստանը դեռևս չի վերացն ավիաչվերթների սահմանափակումները

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպիսին կան: Նրա խոսքով՝ կառավարությունը որոշումներ կընդունի ըստ սեպտեմբերին կորոնավիրուսի տարածման տեմպի: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:

«Սա գլոբալ խնդիր է և գիտեք, որ մեզ համար կարևոր է այն վիճակագրությունը, թե որ երկրում ինչպես է զարգանում կորոնավիրուսի տարածումը: Այս մասին մենք որոշումներ  ենք ընդունում մեր միջազգային գործընկերների հետ միասին»,- հայտարարել է նախարարը:

Օրեր առաջ Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը հայտարարեց, որ Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:

Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին․ «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները կշարունակեն աշխատել:

Վրաստանի զբոսաշրջության ազգային կառավարման ղեկավար Մարիամ Քվիվիշվիլիի հայտարարությամբ՝ հուլիսի 22-ից օգոստոսի 15-ի տվյալներով, Վրաստան 1000-ից ավել զբոսաշրջիկ է մուտք գործել: