կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 11:45
Արցախ

Զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են

Զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում:
 
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ: