Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Սիրիայում թիրախների ուղղությամբ ԱՄՆ օդային հարվածը հանգեցրել է Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի ոչ պաշտոնական դիվանագիտական խորհրդակցությունների խափանմանը: Այս մասին մարտի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա մատնանշել է, թե որ պահին են Միացյալ Նահանգները հարձակվել Սիրիայում գտնվող օբյեկտների վրա, որոնք իբր կապված են իրանամետ կազմավորումների հետ: Այս հարվածը, խախտելով միջազգային իրավունքը, հասցվել է ադսպիսի ոչ ֆորմալ հանդիպման մշակման ամենակարևոր պահին:
«Կասկած չկա, որ Վաշինգտոնի ազդեցիկ ուժերը քայլեր են ձեռնարկել այս իրադարձությունը խափանելու համար»,- ասել է Ռյաբկովը:
Ըստ նրա՝ Մոսկվան ափսոսում է, որ դեռ չի կարողացել կազմակերպել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպում Միացյալ Նահանգների և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) մասնակիցների միջև:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի գիշերը ԱՄՆ-ը խոցել էր սիրիա-իրաքյան սահմանի տարածքում գտնվող իրանամետ ուժերի թիրախները: Պենտագոնն այս հարձակումը անվանել էր պատասխան Իրաքում ԱՄՆ-ի և ամերիկամետ կոալիցիայի ներկայացուցիչների վրա հարձակմանը: