|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս զինվորականները թույլ չեն տվել Թուրքիային` գրոհել Սիրիայի Հանրապետության տարածքի վրա։ Չորրորդ սերնդի ռուսական երկու Սու -30 ՍՄ կործանիչներ Սիրիայի Արաբական Հանրապետությունում կանգնել են թուրքական կործանիչի ճանապարհին: Ըստ «Милитарист» թելեգրամյան ալիքի աղբյուրների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում որսացել են թուրքական ինքնաթիռը:
Ալիքի հեղինակը ենթադրել է, որ Թուրքիան կործանիչը ուղարկել է Սիրիա՝ երկրի բանակի դիրքերին հարվածելու համար, սակայն ռուսական ռազմական ավիացիան թույլ չի տվել Անկարային իրականացնել իր ծրագրերը:
Թուրքիան շարունակում է բացահայտորեն խախտել Ռուսաստանի հետ Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները: Իր զորքերը Իդլիբից դուրս բերելու փոխարեն միայն ավելացնում է իր ներկայությունը Սիրիայում։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարությունը դեռ պաշտոնապես չի հաստատել միջադեպը: