|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ոստիկանները հարվածներ տեղացին Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի մարմնի բոլոր մասին, պատռեցին վերնաշապիկն ու փորձեցին բերման ենթարկել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ընդամենը մի կողմում կանգնած վիճակից։
«Ինձ գետնին գցելով, բոլոր տեղերիս հարվածելով ոստիկանները քարշ տվեցին՝ հաշվի չառնելով, որ լրագրող եմ։ Թացը չորին խառնելով՝ հարվածում են»,-մեկնաբանեց Վահե Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ պարզապես կանգնած է եղել Իշխան Սաղաթելյանի և Արամ Վարդևանյանի հետ։
«Պարզապես ասում էի ոստիկաններին՝ այսպես ագրեսիվ մի տրամադրվեք: Վայրենաբարո ձեւերով հարձակվեցին, չէր տարբերվում՝ ով ում է խփում: Ինձ գետնին գցելով՝ 3-4 րոպե բոլոր տեղերիս հարվածել են: Ես ներկայացա՝ ինձ մեքենայից իջեցրին»,-ասաց Վահե Սարգսյանը։
Ոստիկանները նրա վերնաշապիկը պատռել են, առողջությանը վնաս հասցրել։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները բախում հրահրեցին ու սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին։
Մանրամասն՝ տեսանյութում․