Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները հարվածելով ու հայհոյելով հանեցին ավտոմեքենայի միջից ու բերման ենթարկեցին հենց փողոցի կենտրոնից՝ ավտոերթի ընթացքում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հրազդան մարզադաշտի մոտից նրան ու այլ խաղաղ ցուցարարների, առանց որևէ հիմնավորման, ոստիկանները քաշքշելով հանեցին իրենց մեքենաներից։
Ոստիկանները հաշվի չառան անգամ ցուցարարի տարիքը․ նրանք կոպիտ ուժ գործադրեցին ինչպես Գեորգի Արիստակեսյանի, այնպես էլ այլ տարեց ցուցարարների հանդեպ։
Իրավապահները այս հրապարակումը կարող են ընդունել ի գիտություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։
Մանրամասն՝ տեսանյութում․