կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 11:07
Տարածաշրջան

Էրդողանամետ քրդական կուսակցությունը ցանկանում է, որ քրդերը հիշատակվեն որպես Թուրքիան հիմնադրող ժողովուրդ

Էրդողանամետ քրդական կուսակցությունը ցանկանում է, որ քրդերը հիշատակվեն որպես Թուրքիան հիմնադրող ժողովուրդ

Քրդական իսլամիստական «Հուդա պար» կուսակցությունը, որը, ինչպես ենթադրվում է, սերտ կապեր ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, ցանկանում է, որ քրդերենը Թուրքիայում դառնա երկրորդ պաշտոնական լեզուն, իսկ նոր սահմանադրության մեջ նշվի, որ Թուրքիան հիմնադրել են թուրքերը և քրդերը՝ միասին:

Էրդողանամետ կուսակցության այս ցանկությունը հատկապես մեծ հակազդեցության կհանդիպի Էրդողանի հետ դաշինք կազմած ազգայնամոլական «գորշ գայլերի»՝  «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից։

Հիշեցնենք, որ, երբ Օսմանյան կայսրությունում 1919 թ. սկիզբ առավ քեմալական շարժումը (որի արդյունքում առաջացավ մերօրյա Թուրքիան), քրդերը համագործակցում էին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ՝ իրենց ցեղային կազմավորումներով ներգրավվելով Աթաթուրքի գլխավորած ռազմական գործողություններում։ Պայքարի հաջող ելքի դեպքում Քեմալը քրդերին խոստացել էր  ինքնավարություն տալ, որը, սակայն, մերժվեց՝ սկիզբ դնելով քրդական պարտիզանական պայքարին, որն այսօր հայտնի է «Քրդական հարց» անունով։