|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը` հեղինակային իրավունքներով, հանձնել էր թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Դողուշ» հոլդինգին:
Ըստ Sabah-ի՝ Գյուլերը չեղարկել է էրդողանամետ հոլդինգի հետ իր պայմանագիրը: Նա ցանկանում է իր անվամբ թանգարան հիմնել և այնտեղ զետեղել իր արխիվը: Նշվում է, որ հենց դա էլ պատճառը, որ նա չեղարկել է նախորդ շաբաթ կնքած պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Արա Գյուլերի և հոլդինգի միջև նոյեմբերի 18-ին պայմանագիր էր կնքվել, համաձայն որի՝ աշխարհահռչակ լուսանկարիչը ամսական ստանալու է 50 հազար թուրքական լիրա (մոտ 17 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ` թուրքական հոլդինգին էին անցնելու այն շենքը, որտեղ գտնվում է «Արա» սրճարանն ու Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուն:
Գյուլերի արխիվն ու մյուս միջոցները շահագործելու համար թուրքական հոլդինգը պետք է ստեղծեր հատուկ ընկերություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսը կլիներ Արա Գյուլերի սեփականությունը:
Արա Գյուլերի արխիվը գնահատվում է 3 մլն եվրո: