կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 18:19
Հասարակություն

Զինուժը, շրջափակելով հակառակորդին, նրա դեմ պետք է կիրառի ուժ, զենք․ ԳՇ պետի տեղակալը՝ թշնամուն չկրակելու մասին

Զինվորական ստորաբաժանումը, շրջափակելով հակառակորդին, նրա դեմ պետք է կիրառի ուժ, զենք, որը նրան կստիպի լիարժեք հետ քաշվել մեր սահմաններից, ապա նման պայմաններում դիտարկվում է այնպես, ինչպես դուք դիտարկում եք արդեն հեռուստատեսությամբ մի քանի կադրեր, որոնք ցուցադրել են, ուժի առանց կրակի կիրառման մեթոդ։ Ու դա կարող է կրկնվել բազմաթիվ անգամ, որովհետեւ եթե ամբոխը դուրս է գալիս իրար դիմաց, փորձում պարտադրել յուրաքանչյուրը իր կամքը, ապա դա բերում է բախման,-մեկնաբանելով, թե ինչո՞ւ թշնամուն չեն ոչնչացրել, երբ ապօրինի մտել է Հայաստանի տարածք, ըստ Yerkir.am-ի, ասաց ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ 

Ասրյանը շեշտեց՝ ցանկացած պահի կա հնարավորություն՝ թշնամուն գերի վերցնելու, բայց թշնամին էլ գերի կվերցնի մեր զինծառայողներին։ Ուժի կիրառումը լուծման չի բերի։

«Կա հնարավորություն՝ ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու՝ Նրա 1, 2, տասնյակ, 50 զինծառայողի։Նման քայլեր գործելու դեպքում մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, ովքեր գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում։ Նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ՝ 10-ը մենք գերեվարենք, 11-ը՝ հակառակորդը։ Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծմանը, մենք ունենք 2 ուղի՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել եւ նրանց հետ շպրտել։ Եւ ունենք երկրորդ ճանապարհը՝ կիրառել ուժ եւ հակառակորդին նահանջել։ Իսկ գերեվարել այս կողմից, այն կողմից զինծառայողների, դա ռազմական ուղի է, որը լուծման չի բերի»,-ըստ Yerkir.am-ի, ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը։

Հակառակորդի ստորաբաժանումները, ըստ Էդվարդ Ասրյանի, տարբեր ուղղություններով գտնվում են շրջափակման մեջ։ Նրանք եւս դուրս են գալիս բանակցությունների՝ իրենց համապատասխան ճանապարհ տալու՝ դուրս գալու, հետ քաշվելու համար։ 

Խոսելով Տավուշի ուղղությամբ թշնամու կրակահերթերի մասին՝ ԳՇ պետի տեղակալն, ըստ Yerkir.am-ի, ասել է, որ կրակոցներ եղել են դեպի օդ, նաեւ Տավուշի դիրքերի ուղղությամբ։ 

Էդվարդ Ասրյանն ասել է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների թիվը չի գերազանցում 1000-ը, իսկ եթե հարցին լուծում տրվի ռազմական եղանակով, կոչնչացնեն նրանց։

Մանրամասն՝ տեսանյոթում։