կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-27 12:02
Աշխարհ

Եթե Ռուսաստանն ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, դա հետևանքներ կունենա. Ստոլտենբերգ

Եթե Ռուսաստանն ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, դա հետևանքներ կունենա. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում և դրա սահմանների մերձակայքում Ռուսաստանի ռազմական հզորացման հարցը: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։

«Մենք տեսնում ենք անսովոր համակենտրոնացում, և սա արդեն երկրորդ անգամ է այս տարի: Սա ռազմական հզորացում է մի երկրի կողմից, որն ավելի վաղ արդեն ներխուժել էր Ուկրաինա: Մենք տեսնում ենք ծանր զինատեսակներ, տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մարտական պատրաստ զորքեր»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա կոչ է արել Ռուսաստանին` թուլացնել լարվածությունն իր սահմաններին։

«Եթե Ռուսաստանն ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, դա կունենա գին, կունենա հետևանքներ, և մենք շարունակում ենք Ռուսաստանին դեէսկալացիայի կոչ անել,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։- Մենք խորապես մտահոգված ենք մեր տեսածով և տեղեկությունները հայտնում ենք դաշնակիցներին: Ռուսաստանի Դաշնության մտադրությունների վերաբերյալ որևէ հստակություն չկա, բայց մենք տեսել ենք, որ Ռուսաստանը ռազմական ուժ է կիրառել Ուկրաինայի դեմ նախկինում, երբ նա օկուպացրեց Ղրիմը և ապակայունացրեց Դոնբասը: Դրան պետք է ավելացնել մշտական կիբերհարձակումները և ապատեղեկատվական արշավները»