|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան չի աջակցում Ուկրաինայի ճգնաժամի որևէ կողմի. հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք հանդես ենք գալիս խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծման օգտին,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում:- Յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունները չպետք է ազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև թյուրըմբռնման մեջ մենք կողմերից ոչ մեկին չենք սատարելու»:
Միևնույն ժամանակ, ապրիլի 10-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է տրամադրել «անհրաժեշտ աջակցությունը» Մինսկի համաձայնագրերի հիման վրա Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար: Էրդողանը հույս էր հայտնել, որ «տագնապալի սրացումը կավարտվի հնարավորինս շուտ, հրադադարը կպահպանվի, և հակամարտությունը կլուծվի Մինսկի համաձայնագրերի հիման վրա՝ երկխոսության միջոցով»: «Մենք պատրաստ ենք այս հարցում ցուցաբերել բոլոր անհրաժեշտ աջակցությունները»,- հավելել էր նա: