կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-30 16:26
Քաղաքական

Կողմերից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում. Սվիտալսկին՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Կողմերից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում. Սվիտալսկին՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ԵՄ-ն ունի շատ պարզ մոտեցում՝ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների որոշմանը. լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, թե «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն:

Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահները շատ ուժեղ և երկարատև հանձնառություն են իրենց վրա վերցրել: Սվիտալսկին հիշեցրեց, որ համանախագահներն իրականացրել են տարբեր հանդիպումներ, և ԵՄ-ն գնահատում է նրանց ջանքերը:

«Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա ԵՄ-ի համար հստակ է, որ դրան պետք է հասնել կողմերի միջև քննարկման միջոցով, իսկ Մինսկի խմբի համանախագահները միջնորդ են: Կողմերից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում, քանի որ դա մի բան է, որ ինքնուրույն պետք է կարողանան մշակել: Մենք մեր լավատեսությունը չենք կորցնում և հուսով ենք, որ մի օր կհասնենք այդ իրավիճակին»,- ասաց Սվիտալսկին: