|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ Երևանում իրականացվում է նոր պարեկային ծառայություն: Ի՞նչ փոխվեց երևանյան տաքսիստների կյանքում, երբ «գայիշնիկներին» փոխարինեցին պարեկները, «Իրավունքը» այս օրերին հարցախույզ է իրականացրել տաքսիստների շրջանում:
Պարզվում է՝ նրանց սպասելիքները բոլորովին այլ էին, նույնիսկ կատակում են, թե փոխանակ իրենք անհրաժեշտության դեպքում մեզ օգնեն, մենք ենք իրենց օգնում: Նոր մեքենաները վարելու գործում նորաթուխ պարեկները երբեմն-երբեմն խնդիրներ են ունենում, ինչին օգնության են հասնում հենց տաքսիստները:
Այնուամենայնիվ, ամենահաճախ հնչած տեսակետը հետևյալն է. «Ոստիկանությանը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել, ուրիշ բան չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում