կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 12:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը․ Արմեն Աշոտյան

Պատերազմը իր այս ծավալով ու դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Փաշինյանը՝ բազմաթիվ դիտավորյալ սխալներով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում։

«Նա 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային»,-ասաց նա։

Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը  իր ապրիլքսանչորսյան ուղերձում այդպես էլ չէր դատապարտել Թուրքիային՝ բացառապես Օտոմանյան կայսրության վրա բարդելով մեղքը, ակնարկելով, որ դա անցյալ է։

 «Ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից»,-նշեց նա։

Նա ասաց, որ երբ իրենք ասում են՝ «այդ սրիկան դավաճան է», ասում են քաղաքական բառապաշարի մեջ։

«Առնվազն քաղաքական առումով նա դավաճան է, իսկ դրա իրավական հիմնավորումները արդեն կլինեն, երբ համապատասխան անկախ մարմին կստեղծվի, որը կհետաքննի, կուսումնասիրի այս պատերազմի հանգամանքները, պատերազմական գործողությունների ժամանակ Հայաստանի իշխանությունների պահվածքը և այլ բազմաթիվ հարցեր»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա համոզմամբ, այս իշխանությունները նպատակաուղղված կերպով մանրադրամի վերածելով ժողովրդի պատմական հիշողությունը, արդարության համար պայքարը, հայրենատիրական ու պահանջատիրական պայքարը՝ ամեն ինչ անում էին, որպեսզի լինի այն, ինչ եղավ։

Աշոտյանը հիշեցրեց, որ իրենք աղաղակում էին այս ամենի մասին, բայց իրենց չհաջողվեց կանխել ամենը, քանի որ ժողովրդի աչքերը փակ էին և դրանք բացելու համար պահանջվեց մեր ժողովրդի արյունը։

Մանրամասն՝ տեսանյութում․