Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իրանը ի սկզբանե հայտարարել է Հայաստանի կառավարությանն ու իշխանություններին, որ թեեւ հայ-իրանական երկաթգծի կարիքն առանձնապես չունի, բայց եթե կգտնվեն ներդրողներ, ու Հայաստանում կսկսվեն երկաթգծի շինարարական աշխատանքները, Իրանը պատրաստ է իր տարածքի 60 կիլոմետրանոց հատվածը իր պետական բյուջեի միջոցներով կառուցել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին: Բացի այդ` Իրանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ինժեներա-տեխնիկական խորհրդատվությունների տեսքով մասնակցել հայաստանյան հատվածի շինարարությանը:
Լրագրողները հարց բարձրացրեցին, որ դեպի Ռուսաստան երկաթգիծ է կառուցվում Ադրբեջանի տարածքով, այդ դեպքում հայ-իրանական երկաթգծի կարիքն Իրանը ընդհանրապե՞ս չի ունենա: Մուհամմադ Ռեյիսին պատասխանեց. «Եթե խոսք ենք տվել, այստեղ էլ մենք մեր խոստումը կկատարենք: Իրանն ունի շատ կոմունիկացիոն հնարավորություններ` դեպի Թուրքմենստան, Ղազախստան, դրանից հետո` Եվրոպա, կարող է կապվել նաեւ Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ. բազմաթիվ կոմունիկացիոն ուղիներ կան»: