|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք պաշտոնական Անկարային տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով»,- Երևանում Հայ-բելգիական առևտրի պալատի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն իր ելույթում ասել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նա ընդգծել է, որ Ստրասբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Դիդիե Ռեյնդերսը նշել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Թուրքիան հասկանա և հրաժարվի ժխտողական քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998թ.:
Մանրամասները՝ այստեղ: