|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու խոստումը մոտ ժամանակներս կկատարվի: Այդ մասին TRT-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արևելյան հատվածից: Ակնկալում ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո և պատրաստ ենք անել անհրաժեշտ ամեն ինչ, այն վերացնելու համար»,- ասել է նա: