կարևոր
586 դիտում, 10 ժամ առաջ - 2025-01-30 11:38
Աշխարհ

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:

«Սա քաղաքական դատավարություն է և լիովին կոռումպացված է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի դատական համակարգի արդարությունը։ 

2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները 71-ամյա Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում։ Նրան նաև մեղավոր են ճանաչել որպես օտարերկրյա կառավարության համար աշխատող գործակալ: 

Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ըստ քննիչների, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ էր արել հեռանալ պաշտոնից, և սենատորն օգոստոսին հրաժարական էր տվել։