Իսպանիայի գավաթի «Ռեալ»-«Բարսելոնա» եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 20-ին, կատալոնացիների դարպասը պաշտպանելու է պահեստային դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն, այս մասին հաղորդում է AS-ը:
Բանն այն է, որ կապտանռագույնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստացել էր Պինտոյին ընդգրկել հիմնական կազմում, եթե թիմը դուրս գա եզրափակիչ: Իսկ Գվարդիոլան հայտնի է նրանով, որ միշտ կատարում է իր խոստումները: Գուցե այսքան ճշտապահ լինելը կատալոնացիներին խանգարի, որովհետև մրցակցի դարպասը աշխարհի չեմպիոնն է պահում…
Թիմի ֆուտբոլիստներն իրենց հերթին հանգիստ են, քանի որ համոզված են` «Բարսելոնան» իր կազմում երկու բարձրակարգ դարպասապահ ունի: