Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Այսօր Սահմանադրության օրն է՝ մեզ համար ձեռքբերումների, պետականության ամրության, հայրենիքի հզորացման խորհրդանշական տոնը։ Սահմանադրության առաջին հոդվածով ամրագրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որքանո՞վ է այսօր մեր երկիրը համապատասխանում այդ սահմանումներին։ Թադևոս Ավետիսյանն արձանագրեց, որ մենք այլևս չունենք ոչ ժողովրդավարական, ոչ սոցիալական և ոչ էլ իրավական պետություն, իսկ ինքնիշխանությունը լրջորեն վտանգված է։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այն կորուստների մասին, որն ունեցավ հայ ժողովուրդը այսօրվա իշխանավորների կառավարման տարիներին։ Թեև նրանք բարձր ամբիոններից խոսում են ժողովրդարավության գերակայությունից, սակայն ավելի քան երեք տարիների ընթացքում ապացուցել են, որ Հայաստանը տանում են բռնատիրական ուղով։ Նրանց վարած ապաշնորհ, տգետ քաղաքականության հետևանքով սրվել է նաև երկրում առկա սոցիալական անհավասարությունը, աղքատության ցուցանիշը կտրուկ աճել է, ու չնայած գունավոր հեղափոխությունից հետո ինչ-ինչ բարձրացումներ եղան մարդկանց եկամուտներում՝ մի քանի ոլորտներում աշխատավարձեր բարձրացվեցին, ավելացավ նվազագույն նպաստի և թոշակի չափը, սակայն վատ կառավարման հետևանքով այսօր գնաճը զգալիորեն գերազանցում է այդ աճը, և մարդիկ սկսել են ավելի դժվար ապրել։
Չնայած երկրի արտաքին պարտքը հատել է կրիտիկական շեմը՝ ՀՆԱ-պարտք հարաբերակցությամբ, Թադևոս Ավետիսյանի տեղեկացմամբ՝ իշխանությունները նորից բանակցություններ են վարում նոր պարտքեր ներգրավելու համար, իսկ այդ գումարների մարման պարտականությունը ծանրանալու է մեր սերունդների ուսերին։
Մանրամասները՝ տեսանյութում