կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 13:07
Քաղաքական

Թովմասյանին առաջադրված մեղադրանքը չի վերաբերում նրա ՍԴ անդամ լինելուն. Ռուստամ Բադասյան

Թովմասյանին առաջադրված մեղադրանքը չի վերաբերում նրա ՍԴ անդամ լինելուն. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, անդարադարձել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքներին:

Բադասյանը նշեց, որ ՀՔԾ կողմից Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքները չեն վերաբերում նրա ՍԴ նախագահ լինելուն, այլ Արդարադատության նախարար աշխատելու ժամանակ թույլ տված չարաշահումներին, իսկ այլ մանրամասների չի տիրապետում, քանզի չի հանդիսանում քննչականի անդամ:

Ըստ նախարարի՝ Թովմասյանի՝ ՍԴ նախագահ հանդիսանալուց բխող անձեռնամխելիությունը չի տարածվում այս գործի վերաբվերյալ, քանի որ հարուցված գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Թովմասյանը ՍԴ անդամ չէր:

«Բազմիցս հայտարարվել է, որ ոչ մի անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Նայեք մեր երկրում քանի նախկին ու ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ մարդկանց, այդ քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,– նշեց նախարարը։

Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։