Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երեկ` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ` 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները. հայտնում է Shamshyan.com-ը:
«Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղևոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող»,- տեղեկանում ենք կայքից։