|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանի որդին` Դավիթ Օհանյանը, Վայոց ձորի մարզում ՀԷԿ է կառուցել. հայտնում է hetq.am-ը:
«Այժմ էլ ավելացնում է հզորությունը: Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ին Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի գյուղապետարանում տեղի է ունենալու «Նանե» փոքր հէկի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Ըստ ներկայացված նախագծի՝ «Արատես էներջի» ընկերությունը նախատեսում է լրացուցիչ ագրեգատի տեղադրման միջոցով բարձրացնել կայանի հզորությունը 1250 կՎտ-ով: Իսկ մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. ամռանը էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Արատես էներջի» ընկերությանը:
Ընկերությունը Հերմոն համայնքի վարչական տարածքում` Կարակայա գետի Այսաս վտակի վրա կառուցել է 2130 կՎտ հաշվարկային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում