Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախում տոնում են ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրը: Այս առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որում մասնավորապես նշվում է. որ 1991 եւ 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը:
«Բախտորոշ այդ հանրաքվեները ձեւավորել են մեր պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ, իհարկե, ազատությունն ու անկախությունը: Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են եւ անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից: Համոզված եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին եւ հիմնարար սկզբունքներինե,- ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: