|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Աֆղանստանում մնացած ամերիկյան ամբողջ ռազմական տեխնիկան նախապես հանվել է շարքից. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պետ Քենեթ Մաքքենզին:
«Մենք նախընտրեցինք (օդանավակայանի հակահրթիռային պաշտպանության) համակարգերն աշխատեցնել մինչև վերջին րոպեն, դրանք բարդ համակարգեր են, որոնք ժամանակատար են և տեխնիկապես դժվար է քանդել, ուստի դրանք շարքից հանեցինք, որպեսզի այլևս երբեք չկիրառվեն։ Մենք ավելի կարևոր համարեցինք էվակուացնել մեր բանակը, այլ ոչ թե համակարգերը»,- ասել է Մաքքենզին, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ 26 ռազմական մեքենա և 73 ինքնաթիռ է միտումնավոր շարքից հանվել. «Դրանք այլևս երբեք չեն թռչի»: