կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 13:19
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք ողջունենք կառավարության աղջիկներին, որ նայում են մեզ․ Իշխան Սաղաթելյան

Եկեք ողջունենք կառավարության այն աղջիկներին, ընկերուհիներին, որ նայում են մեզ, ողջո՛ւյն, ողջո՛ւյն, միշտ պատուհանների հետևից եք նայելու մեզ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարության ելումուտը փակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«Տեսե՛ք, մի խելագարի պատճառով մարդիկ, ըստ էության, գերության մեջ են։ Ոչ միայն իրենք, այլ մենք՝ բոլորս, մեր երկիրը, ժողովո՛ւրդ։ Ո՞նց կարա, էլի, մի մարդ՝ բերի հասցնի այս վիճակին ու շարունակի այսպես փախնելով, պախկվելով․․․ զորքով ա գնում Սյունիք, հասկանում ե՞ք, ՀՀ վարչապետը զորքով գնում է Սյունիք ու չի կարողանում մտնել։ Վաղը չի կարա գնա Գեղարքունիք՝ իմ ծննդավայր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք նրա խոսքը, որ 10 մարդ լինի՝ 10-ով կպայքարենք, 10 000 լինի՝ 10 000-ով կպայքարենք։

Մանրամասն՝ տեսանյութում․