կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 13:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիմ Բալայանի հացադուլի պահանջը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է

Հացադուլ է սկսել ՍԴ նախկին անդամ, Արցախյան շարժման ակունքներում կանգնած գործիչ Կիմ Բալայանը:

Yerkir.am-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ իր պահանջը տարբերվում է մյուսների պահանջից, իր հացադուլի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է, քանի որ նա սահմանադրական կարգի տապալում է թույլ տվել՝ ստորագրելով Արցախը հանձնելու փաստաթուղթը։

«Սահմանադրական կարգը տապալել է Սահմանադրության 116 հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանգիր կնքելու ժամանակ։ Հումանիտար զինադադար կարող էին կատարել և մնացած բոլոր կետերը պետք է որպես միջազգային պայմանագիր կնքվեր, իսկ միջազգային պայմանագրի համար Սահմանադրությամբ նախատեսված է, թե ինչ ընթացակարգ պետք է ունենար․ պայմանագիրը պետք է գար ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ այդ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, որից հետո ԱԺ-ն պետք է վավերացներ այդ պայմանագիրը»,-պարզաբանեց իրավաբանը։

Թեև Նիկոլ Փաշինյանը առաջին անգամը չէ, որ խախտում է Մայր օրենքը, բայց այս անգամ դա ճակատագրական եղավ՝ կորցրինք հայրենիքը։

«Այս խախտումը նախկինների համեմատ շատ ավելի ակնհայտ է և ՀՀ գլխավոր դատախազը և ՀՔԾ պետը նույնպես անգործություն են ցուցաբերել, հենց դրա համար էլ դիմել եմ այս ծայրահեղ քայլին»,-ասաց Կիմ Բալայանը։

Կիմ Բալայանը համոզված է, որ որևէ մեկի կյանքը Նիկոլ Փաշինյանի համար արժեք չունի, այլապես այսքան զոհերի պատճառ չէր դառնա։ Իր հացադուլն ուղղված է ոչ թե Փաշինյանին, այլ հասարակությանը, որ հասարակությունը ուշքի գա և հասկանա՝ ինչ է կատարվում։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․